2014թ. ռուսական «Յանդեքս» որոնման համակարգում ամենահաճախ որոնված բառը «սելֆին» է։ Ինչպես գրում է Itportal-ը, 2010-2013թթ. ընկած ժամանակահատվածում ամենահաճախ որոնվող բառը «սերն» է։
Որոնման համակարգում որոնվող բառերն ու հասկացությունները պայմանականորեն բաժանված են 3 տեսակի՝ առօրյա, կանոնավոր, իրադարձային։ Առօրյա բառերի շարքին են դասվում ամեն օր որոնվող հասկացությունները՝ «աքաունթ», «պլագին», «ինչ է սերը», «թվիթեր», «ինստագրամ» եւ այլն։ Կանոնավոր բառերի շարքին են դասվում պարբերաբար որոնվող բառերը՝ «փոխաբերություն», «մակդիր», «Ծաղկազարդի կիրակի» եւ այլն։ Իրադարձային բառերից են «դեվալվացիան», «անեքսիան», «Pussy Riot»-ը, «Մագնիտսկու ցուցակ»-ը եւ այլն։
Տնտեսական եզրերը՝ դոֆոլտ, առանցքային դրույք, դեվալվացիա եւ այլն, ընդգրկվել են ամենից հաճախ որոնվող բառերի շարքում։




























