Բելգրադը մտադիր է հասնել  նոր բանակցությունների Կոսովոյի կարգավիճակի շուրջ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, մոտ օրերս Սերբիան կուղարկի իր բանագնացներին տարբեր երկրներ, կոչ անելով չճանաչել Կոսովոյի անկախությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշել է, որ 2008-ին Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը Սերբիայից չի հակասում միջազգային որեւէ օրենքի: Այս որոշումը պարտադիր ուժ չունի եւ կրում է միայն խորհրդատվական բնույթ: Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008-ի փետրվարի 17-ին միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը: