Այս տարվա մարտի սկզբին բջջային սարքավորումներում կատարած ուսումնասիրությունները դրանցում FREAK խոցելիություն են հայտնաբերել, որը սպառնում է միլիոնավոր օգտատերերի։ Ծրագրավորողները արդեն սկսել են թերության չեզոքացման աշխատանքները։ Սակայն  անվտանգության հարցերով զբաղվող FireEye ընկերությունը նոր զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Android եւ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների ավելի քան 2000 հավելվածներ շարունակում են վտանգ ներկայացնել բջջային գաջետների համար։ Այս մասին տեղեկացնում է CNET-ը։

Նշենք, որ FREAK-հարձակում եզրը Factoring attack on RSA-EXPORT Keys բառերի հապավումն է։ Այս խոցելիության պատճառով կիբերհանցագործները կարող են ստիպել բրաուզերներին ավելի թույլ կոդավորում օգտագործել, ան իրականում ներդրված է։ Արդյունքում ցանցահենները կարող են հասանելիություն ստանալ անձնական տեղեկություններին եւ փաստացիորեն կառավարել սարքը, գրում է RG-ն։

Համաձայն FireEye-ի հետազոտության՝ Android եւ iOS օպերոցիոն համակարգերով աշխատող սարքավորումների թարմացված տարբերակները շարունակում են վտանգ ներկայացնել։