Բրիտանացիները վստահ են, որ 2020 թվականին սմարթֆոնների միջոցով վճարումները դուրս կմղեն բանկային քարտերը: Այս ասին ասված է Experian ընկերության հետազոտության մեջ:

Յուրաքանչյուր երրորդ բրիտանացին (հարցվածների 33%-ը) կարծում է, որ 2020 թվականին ամեն ինչ հնարավոր կլինի անել սմարթֆոնների օգնությամբ:

Մինչեւ հիմա դա տեղի չունենալու հիմնական պատճառը խաբեբաներից վախն է: Հարցվածների 46%-ը վախենում է, որ իրենց անձնական տվյալները համացանցի միջոցով վճարումներ կատարելիս կարող են գողանալ, իսկ սմարթֆոնից օգտվողների 60%-ը կարծում է, որ այդ սարքերը վնասակար ծրագրերից բավականաչափ պաշտպանված չեն, ինչի արդյունքում կարող են կիբերհանցագործների մեքենայությունների թիրախում հայտնվել:

Ըստ Gazeta-ի, 2020 թվականի վերաբերյալ կանխատեսում անելիս հարցվածների 14%-ը կարծիք է հայտնել, որ կենսաչափական տվյալների, օրինակ՝ աչքի թաղանթի սքանավորման կամ մատնահետքերի օգտագործումը սովորական երեւույթ կդառնա: Իսկ 44%-ը հայտարարել է, որ պատրաստ է վճարումներ կատարել կենսաչափական սքանավորման օգնությամբ: