ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ն կարողացել են որոշակի առաջընթաց գրանցել Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք առաջընթաց ենք գրանցել եւ կշարունակենք ակտիվորեն աշխատել բանակցությունների ուղղությամբ»,- նշել է Քերրին։
Մարտի 17-ին Իրանը եւ միջնորդ երկրների «վեցնյակը» բանակցությունների ավարտին տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության են եկել։





























