Հաշվի առնելով բաժանորդների հաճախակի դիմումները՝ Beeline-ը հիշեցնում է, որ ընկերության բաժանորդները, նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում կարող են մնալ կապի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող իրենց մտերիմների եւ ընկերների հետ: Մշտապես կապի մեջ լինելու համար Beeline բաժանորդներին հասանելի են «Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունները:
Այս ծառայությունները հնարավորություն են տալիս Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդներին Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի Beeline-ի բջջային կապի բաժանորդներին հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվը լիցքավորելու խնդրանքով:
«Վերջին ժամանակահատվածում մեզ դիմող բաժանորդների շրջանում ավելացել են բացասական հաշվեկշռի դեպքում միջազգային կապից օգտվելու վերաբերյալ հարցումների քանակը: Մասնավորապես, բաժանորդներին հետաքրքրում է՝ կարող են արդյոք արտերկրում գնտվող իրենց հարազատները կամ ընկերները լիցքավորել իրենց հաշիվը: Beeline-ը ոչ միայն ձգտում է, որպեսզի իր ծառայությունները լինեն պարզ եւ հարմար, այլեւ հոգում է, որպեսզի բաժանորդները, անգամ դժվար կամ անկանխատեսելի իրավիճակներում լինեն կապի մեջ եւ օգնություն ստանան ընկերներից եւ հարազատներից, անգամ եթե եթե նրանք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Զանգի´ր ինձ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքարել հետեւյալ հրահանգը` 143 բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը եւ # նշանը: Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների հեռախոսահամարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը եւ բաժանորդի հեռախոսահամարը:
«Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետեւյալ հրահանգը` 144 բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը եւ # նշանը: Եթե հրահանգը ուղարկվում է Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի Beeline բջջային կապի բաժանորդներին, ապա անհրաժեշտ է մուտքագրել միջազգային ֆորմատով` + երկրի կոդը եւ բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից կարելի օգտվել անգամ ռոումինգում գտնվելիս:
Հայաստանի Beeline-ի բջջային կապի բաժանորդների հեռախոսահամարները արտերկրից կարող են լիցքավորվել «Օնլայն վճարում» հավելվածի միջոցով այցելելով www.beeline.am կայք, ինչպես նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի մեր գործընկերների վճարումների ընդունման կետերում:
Գործընկերների վճարումների ընդունման կետերի ցանկին, ինչպես նաեւ «Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.beeline.am պաշտոնական կայք:




























