Օգտագործելով Տիցիուս Բոդեի կատարելագործված կանոնը՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ Ծիր Կաթինում ավելի քան մեկ միլիարդ մոլորակ կա, որոնց վրա կարող է կյանք գոյություն ունենալ:

Տիցիուս Բոդեի կանոնը բանաձեւ է, որ նկարագրում է Արեւի եւ Արեգակնային համակարգի մոլորակների միջեւ հեռավորությունը՝ հաշվի առնելով ուղեծրի շառավիղը: Օգտագործելով բանաձեւը՝ աստղագետները կարողացել են կանխատեսել 228 մոլորակի տեղակայման վայրը 151 մոլորակային համակարգում:

Ըստ Gazeta-ի, աստղագետները պնդում են, որ յուրաքանչյուր մոլորակային համակարգում 1-ից մինչեւ 3 մոլորակ կարող է բնակելի գոտում լինել, որ այնտեղ կարող է հեղուկ տեսքով ջուր լինել, իսկ դա նշանակում է՝ նաեւ կյանք: Այս եզրակացությունների հիման վրա գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինում ավելի քան մեկ միլիարդ պոտենցիալ բնակելի մոլորակ կա: