Samsung Electronics ընկերությունը 128 Գբ ծավալով ֆլեշ-հիշողություն է մշակել, որը համադրվում է նույնիսկ էժանագին սմարթֆոնների հետ: Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական բլոգը:
Կորեական հսկան ներկայացրել է Embedded MultiMediaCard (eMMC) 5.0 չափանիշով մշակված բարձր արդյունավետություն ապահովող միկրոսխեման: Հիմա արդեն ծավալուն «պահուստ» կունենան նաեւ գնային միջին դասի գաջեթները:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, նոր չիպերը թույլ կտան հասնել 260 Մբայթ/վ արագությամբ ընթերցման:





























