Թվային դիզայնի Rehabstudio ստուդիայի աշխատակիցները «ֆեյս» են ստեղծել Apple Watch խելացի ժամացույցների համար, որը հաշվարկ է կատարում մինչեւ ժամացույցի տիրոջ մահվան օրը:

Life Clock անվանումը ստացած հավելվածը թվային տարբերակով արտացոլում է տարիները, ամիսները, օրերը, ժամերը, րոպեներն ու անգամ վայրկյանները, որոնք մնացել են օգտատիրոջը: Իր կանխատեսման համար տեղեկությունը ծրագիրը վերցնում է Apple HealthKit ծառայության տվյալների բազայից, որտեղ տեղեկություններ են փոխանցվում օգտատիրոջ ակտիվության եւ ֆիզիկական ակտիվության մասին:

Հարկ է նկատել, որ այդ «ֆեյս»-ը կարող է ընդհանրապես չհայտնվել Apple Watch-ում: Ընկերությունն առայժմ մտադիր չէ թույլ տալ օգտագործել այլ մշակողների կողմից ստեղծած վիրտուալ էկրանները: