Նյու Յորքում 14-ամյա երեխան սպանել է իր երկու քույրերին, եղբորն ու մորը, որից հետո ինքնասպան է եղել: Գրում է New York Post-ը: Դեպքը տեղի է ունեցել Սթեյթեն Այլենդում:
Ոստիկանության տվյալներով, անչափահասը կտրել է քույրերից մեկի, ապա մյուսի վիզը, իսկ վերջում նույնկերպ ինքնասպան է եղել: Նա ինքնասպան լինելուց առաջ, այրել է տունը, դրանով սպանելով նաեւ մորն ու մանկահասակ եղբորը, որոնք չեն կարողացել լքել տունը:
Անչափահաս երեխայի արարքների հնարավոր մոտիվացիայի մասին ոչինչ չի հաղորդվում: Տեղեկացնում է Gazeta.ru-ն:




























