Թերթը գրում է, թե երեկ համառ լուրեր էին շրջանառվում, որ աշխատանքից ազատվել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ), ով այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ընդամենը 1,5 ամիս առաջ: Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը, սակայն, երեկ թերթին ասել է, թե նման տեղեկություն չունի (ՊՊԾ-ն ԱԱԾ համակարգում գործող ծառայություն է):

Թե ինչը կարող էր Հարությունյանի պաշտոնանկության մասին խոսակցությունների հիմք լինել, դեռ հայտնի չէ: Նշենք,որ մինչ հունիսի 7-ը, երբ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանը նշանակվեց ՊՊԾ պետի պաշտոնում, իշխանական շրջանակներում վստահ էին, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակելու է իր թիկնազորի պետ Վաչոյին (Վաչիկ Ղազարյան): «Ու անգամ իշխանական շրջանակներում էին զարմացած, երբ ՊՊԾ ղեկավարի պաշտոնում Սերժ Սարգսյանը չնշանակեց Վաչոյին, ում ամենաշատն է վստահում»,-գրում է թերթը: