Չնայած ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի լայնամասշտաբ օգտագործման վրա դրված արգելքին՝ Amazon ընկերության համար բացառություն են արել։
Amazon ինտերնետ ընկերությունն առաջինն էր, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից թույլտվություն էր ստացել անօդաչու թռչող սարքեր օգտագործել՝ գնորդներին ապրանքներ մատակարարելու համար, գրում է Informing-ը։
Հաղորդվում է, որ պատվեր տալուց 30 րոպե անց գնորդները արդեն իրենց ձեռքում կունենան իրենց պատվերը, իհարկե, եթե նրա քաշը չի գերազանցում 2.3 կգ-ը։
Նշենք, որ ԱՄՆ Քաղավիացիայի Դաշնային գործակալությունը Amazon-ին սեփական արտադրության անօդաչուի փորձնական օգտագործման վկայական է տվել։





























