Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել են Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններում արագ փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ կողմերի հեռախոսազրույցից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համապարփակ համաձայնագրի մշակման վերաբերյալ միջազգային բանակցությունների ընթացքը: Արձանագրվել է արագ փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտությունը»,-նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:




























