Իրանում վախճանվել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի մայրը։ Այս մասին հայտնում է PressTV հեռուստաընկերությունը։
Սաքինե Փեյվանդին վախճանվել է 91 տարեկան հասակում։ Հաղորդվում է, որ նախագահի մայրը մահացել է հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո, գրում է Gazeta-ն։





























