Վատիկանն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել իր կողմից հատած եվրոյի մետաղադրամները: Նախկինում այդպիսի մետաղադրամները հասանելի էին միայն կոլեկցիոներներին, հաղորդում է Ֆրանսպրեսը:
Վատիկանը ԵՄ այլ երկրների հետ միասին 2002 թվականին ներառվել է եվրոյի գոտու մեջ եւ այդ ընթացքում երեք անգամ մետաղադրամ է թողարկել` 1 ցենտից մինչեւ 2 եվրո արժողությամբ: Սակայն այդ մետաղադրամները երբեք իրական վճարման միջոց չեն եղել, այլ միայն կոլեկցիոներների հետաքրքրության առարկա, որը Պապի պետությանը զգալի եկամուտներ էր ապահովում:
Այսպես. վերջին թողարկման մետաղադրամի արժեքը համարյա 10 անգամ գերազանցել է իր անվանական արժեքը:
Եվրահանձնաժողովի պնդմամբ, Վատիկանը 2009 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրել է ԵՄ պայմանագիրը, որով պարտավորվում է դրամային շրջանառության մեջ դնել իր կողմից հատած մետաղադրամների ոչ պակաս, քան 51 տոկոսը։




























