Facebook-ի նախկին աշխատակցուհի Չիա Հոնգը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ մեղադրելով գործատուին սեռական եւ ռասայական խտրականության մեջ։ Բացի այդ, աղջիկը նաեւ բողոքել է սեռական ոտնձգություններից։
Հոնգը նշում է, որ նա, 3 տարի աշխատելով Facebook-ում, սեռական եւ ռասայական խտրականությունների է ենթարկվել։ Աղջիկը պնդում է, որ իրեն անիրավացիորեն ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա բողոքել էր սեռական ոտնձգությունների դեմ։ Ընկերությունը իր հերթին հերքել է այդ մեղադրանքները, գրում է Lifenews-ը։
Նշենք, որ այս շաբաթ դաշնային դատարանն արդեն բավարարել է Facebook-ի դեմ ներկայացրած կոլեկտիվ հայցը։ Մի խումբ օգտատերեր դատի են տվել ընկերությանը այն բանի համար, որ երեխաները առանց իրենց իմացության գումարներ են ծախսել ընկերության հավելվածները գնելու համար։





























