Facebook ընկերությունը տարբեր մշակողների իրավունք կտա հավելվածներ ստեղծել իր Messenger-ի համար: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ աղբյուրների: Facebook-ի նոր հնարավորությունները հանրությանը կներկայացնեն մարտի 25-26-ին F8 հեղինակ-մշակողների համար նախատեսված համաժողովի ընթացքում, որը կայանալու է Սան Ֆրանցիսկոյում:

Ենթադրվում է, որ միջոցառման ընթացքում ընկերությունը կողմնակի մշակողների կողմից ստեղծված շուրջ 20 հավելված կներկայացնի:

Ըստ Informing-ի, ըստ ամենայնի, Facebook-ը հեռահար ծրագրեր ունի հաղորդագրությունների եւ տեսանյութերի փոխանակման համար նախատեսված իր հավելվածի հետ կապված: Վերլուծաբանները նշում են, որ Facebook Messenger-ը, ամենայն հավանականությամբ, կզարգանա որպես առանձին, ինքնուրույն հարթակ, Line-ի եւ WeChat-ի նման: Այդ նպատակով կկատարելագործվեն նաեւ մեսենջերի գործառույթները: