Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ժամացույց արտադրող շվեյցարական TAG Heuer ընկերությունը ծրագրում է ամերիկյան Google եւ Intel տեխնոլոգիական ընկերությունների հետ համատեղ խելացի ժամացույցներ ստեղծել:

Սարքն աշխատելու է Android օպերացիոն համակարգով եւ Apple-ի նույնանման արտադրանքի արժանի մրցակիցն է դառնալու:

Ըստ Mignews-ի, հաղորդվում է նաեւ, որ Apple Watch ժամացույցների նոր մրցակիցը թողարկվելու է 2015 թվականի դեկտեմբերին: TAG Heuer-ը ծրագրում է նոր խելացի ժամացույցները հավաքել ԱՄՆ-ում: