Apple ընկերությունը կրճատել է App Store-ում iOS սարքերի համար հասանելի հակավիրուսային հավելվածների ցանկը: Ըստ phonearena.com-ի, Apple-ում կարծում են, որ iOS 8.2-ն առանց այն էլ բավականաչափ պաշտպանում է սարքերը եւ պոտենցիալ խնդիրներ հաղթահարելու համար լրացուցիչ հավելվածների կարիք չունի:

Ներկայում App Store-ի ռուսալեզու տարբերակում «հակավիրուս» հարցմանն ի պատասխան՝ առանձացվում է iPhone-ի համար 9-ը եւ iPad-ի համար՝ 5 հավելված:

Ըստ RG-ի, հիմնական պաշտպանական ծրագրեր մշակողներից Intego-ն տեղեկացրել է, որ Apple-ը հեռացրել է VirusBarrier հակավիրուսային հավելվածը, քանի որ այն «աղավաղված նկարագրություն» ուներ:

Ընկերությունը փորձել է եւս մեկ անգամ ներբեռնել արտադրանքը, այս անգամ՝ ավելի հստակ նկարագրությամբ, սակայն չի հաջողվել:

«iOS սարքեր ունեցող մեր բոլոր օգտատերերը հետագայում նույնպես հակավիրուսային հավելվածի է թարմացումներ կստանան, քանի որ նրանք դրանից չեն օգտվում App Store-ի միջոցով»,- հստակեցրել են մշակողները: