Պոլսո հայոց պատրիարքարանը ապրիլի 22-ին Թուրքիայի հայկական եկեղեցիներում Չանաքալեի ճակատամարտի զոհերի հիշատակին հոգեհանգստի պատարագ է մատուցելու։

Պոլսո հայոց պատրիարքարանը չի մասնակցի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների կողմից ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը», Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը հայտարարել է, թե ապրիլի 24-ին միջոցառում լինելու է, սակայն ապրիլի 23-ին, 19։15-ին Թուրքիայի հայկական եկեղեցիների զանգերը 100 անգամ չեն ղողանջի։

Միեւնույն ժամանակ Պոլսո հայոց պատրիարքարանը ապրիլի 22-ին Թուրքիայի հայկական եկեղեցիներում Չանաքալեի ճակատամարտի զոհերի հիշատակին հոգեհանգստի պատարագ է մատուցելու։