Twitter-ն ու Rhapsody ընկերությունը նոր գործառույթ են գործարկել, որի շնորհիվ սոցիալական ցանց հնարավոր կլինի երաժշտական հոլովակներ ներդնել։ Մեկ տարի առաջ նման հնարավորություն ունեին միայն Twitter-ի առանձին հաշիվներ։
Գործառույթն արդեն հասանելի է Twitter-ի բջջային տարբերակի համար։ Բրաուզերից մտնելու դեպքում Rhapsody ծառայության հետեւորդները վերահասցեավորվում են նրա կայք, որտեղ կարող են լսել հոլովակի առաջին 10 վայրկյանը, գրում է Hi-Tech-ը։





























