Իրանն ու Թուրքիան 660 կմ երկարությամբ, մեկ միլիարդ եվրո արժողությամբ գազամուղի շինարարության համաձայնագիր են կնքել: Պայմանագիրը ստորագրել են Գազի արտահանման իրանական ազգային ընկերության (National Iranian Gas Export Company, NIGC) եւ թուրքական ASB Company-ի ներկայացուցիչները: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին հաղոդրագրություն է տարածել Իրանի նավթի նախարարությունը:
Գազամուղի շինարարությունը նախատեսված է ավարտել երեք տարում, որից հետո Իրանը հնարավորություն կունենա Թուրքիա եւ Եվրոպա արտահանել օրական 50-60 միլիոն խմ գազ: NIGC-ի տնօրեն Ջավադ Օձիի խոսքով, Թուրքիան մտադիր է իրանական գազը արտահանել Եվրոպա եւ այս համաձայնագիրը առաջին քայլն է այդ ուղղությամբ, հաղորդում է РБК-ը:



























