Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ երկրի ազգաբնակչությանն հղած հեռուստաուղերձում հայտարարել է, որ համաշխարհային տերությունները հասկացել են, որ իրենց երկիրը անհրաժեշտ է հարգել եւ ոչ թե սպառնալ պատժամիջոցներով։
Ռոհանիի խոսքով՝ Թեհրանն «ազատվել է պատժամիջոցների մահացու ճիրաններից», հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Մինչեւ մարտի 31-ը Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջնորդ «վեցնյակը» պետք է կողմերի համար ընդունելի համաձայնագիր մշակի։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա։





























