Xiaomi ընկերությունը ներկայացնելու է հաջորդ սերնդի «խելացի» հեռուստացույցները: Շնորհանդեսը կայանալու է հաջորդ երեքշաբթի:
Ըստ Hi-Tech-ի, Xiaomi-ի ֆլագմանական խելացի հեռուստացույցը ներկայում MI TV 2-ն է: Այն 49 դյույմ տրամագիծ ունի եւ համապատասխանում է Ultra HD (4K) ձեւաչափին, իսկ ներսում Android հիմքով համակարգիչ է: Գինը, նման դասի պարագայում, համեմատաբար բարձր չէ՝ շուրջ 640 դոլար:
Հաղորդվում է, որ Xiaomi-ն, հավանաբար, MI TV-ի երկու նոր մոդել կներկայացնի: Կրտսերը Fill HD ձեւաչափով էկրան կունենա, ավագը՝ 4K:
Նշվում է նաեւ, որ ընթացիկ տարում Xiaomi-ն ծրագրում է հեռուստացույցները պաշտոնապես վաճառել նոր շուկաներում:





























