Իրանը դեռեւս չի գնացել այն զիջումներին, որոնք պահանջվում են միջուկային ծրագրով գործարք կնքելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Huffington Post-ին տված հարցազրույցում։
«Դեռեւս գործարքը չկա, դեռ ամեն բան չի տացվել... Ու, անկեղծ ասած, նրանք դեռ չեն գնացել այն զիջումներին, որոնք, իմ կարծիքով, անհրաժեշտ են վերջնական համաձայնության հասնելու համար։ Բայց նրանք գնացել են որոշակի քայլերի, հետեւաբար հնարավորություն դեռ կա»,-ասել է Օբաման։
ԱՄՆ նախագահը նշել է, որ միջազգային միջնորդների «վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) եւ Իրանը դեռեւս «որոշակի աշխատանք» ունեն անելու։ «Մեր նպատակը խնդիրը լուծելն էմի քանի շաբաթում, ոչ թե մի քանի ամսում»,-հավելել է Օբաման, հաղորդում է Lenta-ն։





























