Samsung ընկերության կողմից Samsung Orbis անվանումով նոր մոդելի «խելացի» ժամացույցի ստեղծման մասին լուրերը համացանցում հայտնվել են մի քանի ամիս առաջ: Սպասվում էր, որ դրանց մասին կհայտարարվի MWC 2015 ցուցահանդեսի ժամանակ, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ ընկերությունը հաղորդեց, որ որոշել է իսկապես «կատարյալ» ժամացույց ստեղծել:

Ավանդույթի համաձայն, Samsung-ն իր սարքերի փորձարկումն անցկացնում է Գերմանիայի եւ Լեհաստանի գիտատեխնիկական կենտրոններում: Սակայն, Sammobile ռեսուրսի աղբյուրները պնդում են, որ Orbis-ի փորձարկման համար ընկերությունն ընտրել է Ֆրանսիան, Հարավային Կորեան եւ Մեծ Բրիտանիան:

Ֆրանսիայի ընտրությունը պատահական չէ, քանի որ այս անգամ Samsung-ը որոշել է նոր սարքը մշակել ժամացույցներ եւ ոսկերչական իրեր արտադրող ֆրանսիական հայտնի Cartier, ինչպես նաեւ լյուքս դասի Dior եւ Chanel ապրանքանիշերի հետ:

Հարկ է նկատել, որ Samsung-ի այժմյան գործընկերների թվում են նաեւ հանրահայտ Montblanc եւ Swarovski ընկերությունները: