Շուտով Android սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռքում պահել արգելաբացված վիճակում։ Դրանց էկրանը ավտոմատ կարգելափակվի այն ժամանակ, երբ օրինակ այն վայր դնեն սեղանին։ Այսինքն, երբ դուք արգելաբացում եք ОС Android սմարթֆոնը, այն սկսում է վերլուծել աքսելերոմետրի ցուցանիշները եւ դրանով կողմնորոշվում, հեռախոսը գտնվում է ձեր ձեռքում, թե այն արդեն վայր եք դրել։ Գործառույթը շատ օգտակար է, հատկապես, եթե դուք մշտապես գտնվում եք անծանոթ մարդկանց միջավայրում։
Այս գործառույթն առաջին անգամ գործել է Nexus 4-ի վրա, որն աշխատում էր Android 5.0.1 Lollipop պլատֆորմով, տեղեկացնում է Informing-ը։
Ենթադրվում է, որ հետագայում այս գործառույթը կհայտնվի բոլոր Nexus սարքավորումների վրա, որոնք կանցնեն Google Play Services 7.0.97 թարմացումը։





























