Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները ստեղծել են WearSens վզնոցը, որը վերահսկում է մարդու կողմից ընդունվող սնունդը եւ չափից դուրս ուտելու ժամանակ նախազգուշացում է ուղարկում այն կրողին, գրում է Kedem-ը։
WearSens-ը պիէզոէլեկտրական հաղորդիչով մետաղե օղակ է, որն ամրանում է վզին եւ արձագանքում ուտելիս կամ խմելիս առաջացող կոկորդի թրթռաձայներին։ Վզնոցը միանում է սմարթֆոնին եւ օրական սննդի չափաբաժինը գերազանցելու դեպքում դրա վրա հաղորդագրություն ուղարկում։
30 մարդու շրջանում անցկացրած փորձարկումների ժամանակ սարքավորումը 90 տոկոս ճշտությամբ նշել է կոշտ եւ հեղուկ, ինչպես նաեւ տաք եւ սառը մթերքների տարբերությունը։





























