Apple ընկերությունը առանց ստեղների ստեղնաշար ստեղծելու արտոնագիր է ստացել։ Այս մասին հայտնում է AppleInsider-ը։

Սարքավորումը արտաքինից նման է Magic TrackPad-ին, այսինքն ալյումինե ծածկույթ ունի։ Չնայած ֆիզիկական ստեղների բացակայությանը, դրանք կարելի է շոշափել Taptic Engine տեխնոլոգիայի շնորհիվ։ Այն արդեն կիրառվում է Apple Watch-ի համար։ Հպվելով ալյումինե հարթ շերտին՝ կարելի է շոշափել գոգավոր առաձգականությունը, գրում է RG-ը։

Փորձագետները  վստահ են, որ տեխնոլոգիան հիանալի կհամատեղվի նոթբուքների համար՝ դրանք առավել կոմպակտ դարձնելով։