Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները կարողացել են մարդու ուղեղը միացնել համակարգչին, ինչի շնորհիվ գիտնականները հույս ունեն բժշկության մեջ մեծ առաջընթաց արձանագրել: Գլխուղեղի ազդանշանների կառավարումը թույլ կտա մոտենալ նոր մեթոդների ստեղծմանը՝ հնարավորություն ընձեռելով բուժել մի շարք նյարդաբանական հիվանդություններ:
Գիտնականները սարք են ստեղծել, որն առաջին հայացքից բավական պարզ է եւ նման չէ ժամանակակից տեխնիկայի հրաշքի:
Ըստ Informing-ի, սարքը մարդու մազի հաստությամբ նյութ է արտադրում, որը յոթ ուղի է ներառում եւ կարող է փոխգործակցել հետազոտվող մարդու ուղեղի հետ:
Նման փոխգործակցության շնորհիվ կարող է մարդու ուղեղի հետ տեղեկության փոխանակում, անհրաժեշտ տվյալների հաշվարկում տեղի ունենալ եւ նույնիսկ ուղեղի վնասված բջիջների բուժում:
Մասնագետները վստահեցնում են, որ մոտ ապագայում եզակի սարքի շնորհիվ կհաջողվի բուժել Պարկինսոնի հիվանդությունը եւ կաթվածահարության մի քանի տեսակներ: Իսկ մինչ այդ, սարք հնարավորությունների մանրամասն ուսումնասիրության համար բազմաթիվ փորձարկումներ կկատարվեն:





























