Ցանցահենները կոտրել են Նյու Յորքի ոստիկանության արհմիության կայքը։ Ըստ իրավապահների՝ դրա հետեւում կանգնած են Anonymous-ի ցանցահենները, որոնք նախկինում աչքի են ընկել կիբերհարձակումներ կատարելու նման փորձերով։ Այս մասին հայտնում է informing-ը։

Այս ենթադրությունների հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Anonymous-ը արհմիության կայքը կոտրելու բազմաթիվ փորձեր է ձեռնարկել։

Հիշեցնենք, որ վերջերս Anonymous-ի ցանցահենները կիբերպատերազմ էին սկսել Պեկինի դեմ։