Ճապոնացի գիտնականները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս հեռավորության վրա մատնահետք վերցնել:
Այն կարող է հեռավորության վրա հաշվել ցանկացած առարկայից մարդու թողած մատնահետքերը: Սարքը կանաչ գույնի լազերային ճառագայթ է ուղղում առարկայի վրա եւ վերլուծում հետքերի պատկերը, որը թողել են մարդու մատներն ու ափերը: Պատկերը ստանալու համար սարքին ընդամենը մեկ րոպե է հարկավոր:
Բացի այդ, այն կարող է հստակ պատկեր ցույց տալ նույնիսկ այն դեպքում, երբ մատների եւ ափերի հետքերը մեկը մյուսի վրա են մնացել: Մինչեւ հիմա նման դեպքերը գրեթե դատաբժշկական փորձաքննության ենթակա չեն: Ըստ ՌԻԱ Նովոստիի, «բազմաշերտ» մատնահետքերի պատկերի հստակությունն ավելի քան 70% է կազմում:
Սարքի ստեղծման համար տիեզերական տեխնոլոգիա է օգտագործվել, որը կիրառվում է հեռավորության վրա Երկրի զոնդավորման ժամանակ:
Գիտնականները հույս ունեն, որ արդեն 2 տարի անց սարքը լայն կիրառություն կգտնի քրեագիտության ոլորտում: Հանցանքի վայրում դրա կիրառումը թույլ կտա կարճ ժամանակում համացանցի միջոցով պատկերը ներբեռնել տվյալների բազայում եւ համեմատել ոստիկանությունում գոյություն ունեցող մատնահետքերի հետ:





























