Facebook ընկերությունը բանակցություններ է վարում մի շարք լրատվամիջոցների հետ կոնտենտը անմիջապես սոցիալական սանցի էջերում տեղադրելու համար։ Այս մասին գրում  է The New York Times-ը։

Ընկերությունը հույս ունի, որ պարբերականները նյութերը կտեղադրեն անմիջապես իրենց էջերում այնպես, որ օգտատերերը դուրս չգան Facebook-ի տարածքից։ Ընկերությունը մասնավորապես բանակցում է  The New York Times, BuzzFeed եւ National Geographic պարբերականների հետ, գրում է Gazeta-ն։

Բանակցությունները փակ են տարվում, սակայն հայտնի է դարձել, որ նոր գործառույթը կփորձարկվի առաջիկա ամիսների ընթացքում։