Հնդկաստանի գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել օրենքը, որը թույլ էր տալիս ոստիկանությանը կալանավորել մարդկանց սոցիալական ցանցերում եւ այլ կայքերում մեկնաբանություններ գրելու համար:

Օրենքը դատարանը հակասահմանադրական է ճանաչել: Օրենքի այդ նորմի քննադատները հայտարարել են, որ դա խախտում է խոսքի ազատության իրավունքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օրենքի գործողության ընթացքում կալանավորվել է մի քանի մարդ, որոնք, ըստ ոստիկանության, անհարիր մեկնաբանություններ են գրել Facebook-ում կամ այլ սոցիալական ցանցերում: