Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված զինծառայող Անդրանիկ Արզումանյանի վիճակը մնում է նույնը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը։
Բժշկի խոսքով, վիրավոր զինծառայողը շարունակում է կոմայի մեջ մնալ։ «Քանի դեռ նա գիտակցության չի եկել, նրա վիճակի մասին ստույգ ոչինչ հնարավոր չէ ասել»,- նշեց զինվորական հոսպիտալի պետը։
«Շարունակում ենք հուսալ, որ ապագայում ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ամփոփեց Միքայել Միքայելյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված խմբավորումը հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ներխուժել էր Մարտակերտի շրջանի Չայլու գյուղ։ Մարտի արդյունքում զոհվել էր 4 հայ զինծառայող, եւս 4-ը վիրավորվել էին։ Ադրբեջանցիները հեռացել էին՝ մարտի դաշտում թողնելով մեկ սպանված։




























