2010 թ. սեպտեմբերին, հունիսի համեմատ, առեւտրային բանկերի կանխատեսմամբ դրամը կդրսեւորի արժեզրկման միտումներ եւ միջին հաշվով ԱՄՆ դոլարի նկատմամբ կարժենա 372.95: Խոշորագույն 5 բանկերի կարծիքով՝ փոխարժեքը 2010 թ. սեպտեմբերին կկազմի 373.01 դրամ:

Այս տեղեկությունները հրապարակվել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` առեւտրային բանկերի շրջանում կատարված հարցումների հիման վրա:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ` առեւտրային բանկերը 2010 թ. դեկտեմբերին փոխարժեքի միջին մակարդակը կանխատեսել են 376.76: Սակայն խոշորագույն 5 բանկերի կանխատեսումը էապես տարբերվում է ընդհանուր կարծիքից` 369.97 դրամ:

Հիշեցնենք, որ նախորդ` մարտին կատարված նմանատիպ հարցման ժամանակ առեւտրային բանկերը հուլիսի վերջի համար կանխատեսել էին 1դոլար/410 դրամ փոխարժեք: Սակայն, ինչպես տեսնում ենք` այդ սպասումները չարդարացան, այսօր դոլարն արժեր 368 դրամ: