Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները պետությանը 2,138 լարի (ավելի քան 1  մլն դոլար) վնաս հասցնելու կասկածանքով ձերբակալել են «ԳրուզՌոսէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Գեորգի Շերաձեին եւ նրա տեղակալ Շոթա Մաիսուրաձեին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառավարության  որոշմամբ` 2003 թվականի նոյեմբերի 3-ին Վրաստանի եւ Հայաստանի էներգոհամակարգերը միացնող 400 կիլովոլտանոց հաղորդիչ գծերի վերականգնման համար 8 մլն լարի է տրամադրվել։ Նշված հատվածում պետք էր 500 կիլովոլտանոց հաղորդիչ անցկացնել։

Դրա փոխարեն «ԳրուզՌոսէներգոյի» ղեկավարությունը աշխատանքներն իրականացրել է երկլարանի հաղորդիչով։ Արդյունքում պետությանը լուրջ վնաս է հասցվել։ Ավելի քան 2,138 մլն լարի գրպանվել է։

Գեորգի Շերաձեին եւ Շոթա Մաիսուրաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ մասով։