Ամերիկյան գիտնականները 2013 թվականին Օքլահոմա նահանգի Մուր քաղաքին վրա հասած հզոր պտտահողմի վիրտուալ եռաչափ մոդելն են ստեղծել: Դրա ներսում հայտնվել կարելի է վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտի օգնությամբ:
Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանից աշխարհագրագետ Բիլ Կառստենսենն ու նրա գործընկերները պտտահողմի եռաչափ մոդելը ստեղծել են ռադարների տվյալների հիման վրա եւ այն տեղադրել Օքլահոմայի թվային քարտեզի վրա:
Համակարգը մարդուն 2.1 մետր հասակով հսկայի են վերածում: Օգտատերերը կարող են անցնել անձրեւի պատի միջով եւ հայտնվել պտտահողմի էպիկենտրոնում:
Ըստ Lenta-ի, մոդելը ստեղծվել է 2013 թվականի մայիսին Օքլահոմա նահանգի Մուր քաղաքին վրա հասած հզոր պտտահողմի հիման վրա:











