Լեռնային Ղարաբաղի հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Հաագայի միջազգային դատարան դիմելու անհրաժեշտություն չի տեսնում: «Մենք առիթ չենք տեսնում դատարան դիմելու համար, քանի որ մենք կասկածի տակ չենք առնում մեր անկախությունը»,-նշել է Աթանեսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ստեփանակերտը դիմել միջազգային դատարան՝ ճանաչելու ԼՂ անկախությունը:
Աթանեսյանի խոսքով՝ դատարան կարող է դիմել Ադրբեջանը, քանի որ հենց այդ երկիրն է կասկածի տակ առնում ԼՂՀ-ի անկախությունը: ԼՂՀ պատգամավորը ընդգծել է, որ Կոսովոյի դեպքում էլ Հաագայի դատարան դիմել էր ոչ թե Պրիշտինան, այլ պաշտոնական Բելգրադը:




























