Ֆրենսիս Ռիկարդոնեին՝ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու քննարկումները, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ Սենատում, բավական սուր ընթացք են ունեցել։

Ինչպես նշում է Հայ Դատի հանձնաժողովը, սկզբում Ռիկարդոնեն ասել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Կովկասի կայունությանը եւ բարգավաճմանը։ Ինչպես իր ապրիլքսանչորսյան ուղերձում նշել  է նախագահ Օբաման, հայերն ու թուրքերը միասին ուժեղ կլինեն, եթե ճանաչեն իրենց միասնական պատմությունը։ Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային վավերացնել ցյուրիխյան արձանագրությունները»:

Սենատոր Մենենդեսը շարունակել է հետեւողական ճնշում գործադրել Ռիկարդոնեի վրա՝ հարցնելով, թե Թուրքիայում դիվանագիտական առաքելության ընթացքում ինչ-որ կերպ արտահայտե՞լ է արդյոք նա իր հարգանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ։ Ռիկարդոնեն արդարացել է, որ Թուրքիայում զոհերի հիշատակը հարգելու վայր չկա։