Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հիմնական կողմ դառնա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։
Նրա խոսքով, Հայաստանի կողմից բանակցություններ վարելը ճիշտ ձեւաչափ չէ. «Հայաստանը բանակցային գործընթացին պետք է մասնակցի որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր»։
«Ազատ հայրենիք» խմբակցության առաջնորդ Արթուր Թովմասյանն իր հերթին հայտարարել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը ոչ թե կխանգարի, այլ հակառակը՝ կօգնի խաղաղ կարգավորման գործընթացին։
Նշենք, որ հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հաստատել էր, որ Կոսովոյի միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը։




























