Մեծ Արջի համաստեղության IRAS F11119 գալակտիկային հետեւելիս գիտնականներն առաջին ապացույցներն են ստացել այն բանի, որ վերզանգվածային սեւ խոռոչներն իսկապես գալակտիկաների կենտրոնական հատվածից արտանետում են չեզոք գազերն ու աստիճանաբար դրանց անկյանք անապատների են վերածում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Nature ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակ Ֆրանչեսկո Թոմբեսին (ԱՄՆ Մերիլենդ նահանգի համալսարան) հայտարարել է, որ սա առաջին գալակտիկան է, որին հետեւելիս հաջողվել է ե՛ւ դրա միջուկից դուրս եկող քամիներ նկատել, ե՛ւ չեզոք գազի հոսքեր, որոնք արտանետվում են դրա սահմաններից դուրս: