Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշման ակտիվացում է նկատվում ոչ միայն քաղաքական հայտարարություններում: Ավելացել է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ առաջապահ դիրքերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը: Այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքական կեցվածքը գերազանցել է բոլոր սահմանները, ինչը նոր ահաբեկչության տեսակ է:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը, ԼՂՀ նախագահն ընդգծեց, որ դա իրականությունից հեռու հարց է: «Մենք դեռ չենք համաձայնեցրել ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խոսք լինել»:




























