Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են 2024 թվականից հետո համատեղ նոր տիեզերակայան ստեղծել՝ գործընկեր երկրների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրել է Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Իգոր Կոմարովը:

Մինչեւ 2024 թվականը ուղեծրում շարունակելու են շահագործել Միջազգային տիեզերակայանը: Համապատասխան համաձայնությունը ձեռք են բերել Ռոսկոսմոսն ու ամերիկյան աէրոտիեզերական գործակալությունը:

«Բացի այդ, չենք բացառում, որ կայանի աշխատանքը լրացուցիչ կերկարաձգվի»,- նշել է Կոմարովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, միջազգային տիեզերակայանը շահագործվում է 1998 թվականից: Նախագծին 15 պետություններ են մասնակցում: