Facebook-ը բոինգի չափի ինտերնետ դրոն է փորձարկել: Ինչպես պարզաբանել է ընկերության ղեկավար Ցուկերբերգը, դրոնի վերջնական տարբերակը ավելի մեծ թեւեր է ունենալու, քան Boeing 737-ը, սակայն իր քաշով այն մեքենայից թեթեւ կլինի:

«Դրոնը կսնուցվի արեւային մարտկոցով եւ կկարողանա մի քանի ամիս շարունակ մնալ 20 կմ բարձրության վրա»,- հայտարարել է Ցուկերբերգը: Բարձրությունը պատահական չի ընտրվել. այս բարձրության վրա չեն թռչում օդանավեր, բացի այդ, դրոնի աշխատանքին չի խանգարի քամին կամ վատ եղանակը, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Առաջին անգամ դրոն օգտագործելու մասին Facebook-ը հայտնել էր մեկ տարի առաջ: Տեխնիկական խնդիրները լուծելու համար նախագծում ներգրավվել էին Ascenta-ի եւ ՆԱՍԱ-ի մասնագետները: