Google Chrome-ը համակարգիչների համար թրաֆիքը տնտեսելու հնարավորություն է ստացել՝ բջջային պլատֆորմների բրաուզերներում գործող տարբերակների համանմանությամբ:
Գործառույթը շատ հարմար է դանդաղ արագությամբ աշխատող համակարգիչների համար: Նոր գործառույթն ակտիվացնելիս ծառայությունները կիսով չափ սեղմում են տվյալները: Ներբեռնումը հնարավոր չի լինի արագացնել https-ից օգտվող կայքերում եւ «ինկոգնիտո» ակտիվ ռեժիմի դեպքում, գրում է RG-ն:
Ծրագրավորողները նշում են, որ նոր գործառույթը դեռեւս բետա փորձարկման փուլում է գտնվում, այնպես որ դրանից օգտվելիս հնարավոր են խոտանները:





























