Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում անցկացված “Սիրո շքերթն” ավարտվել է ողբերգությամբ: Փառատոնի ընթացքում մարդկանց մեծ կուտակում է առաջացել հիմնական միջոցառումների անցկացման վայրից ոչ հեռու գտնվող գետնանցումում: Վերջին տվյալներով, հրմշտոցի հետևանքով 19 մարդ զոհվել է: Տուժածների թիվը հասնում է 342-ի: Նրանցին մի քանիսը ծանր վիճակում են: Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի: ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ “Սիրո շքերթի” մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 1,4 միլիոն է: Այն մեծ ընդունում ունի հատկապես երիտասարդների և սեռական փոքրամասնությունների մոտ:
Ցավակցական խոսքով զոհվածների հարազատներից դիմել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Սկսվել է ողբերգական միջադեպի հետաքննությունը: Փորձագետներն արդեն մեղքը դրել են ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների և փառատոնի կազմակերպիչների սխալ հաշվարկների վրա, ինչի հետևանքով էլ հնարավոր է դարձել հարյուր հազարավոր մարդկանց կուտակումը սահմանափակ տարածքում:




























