ԱՄՆ-ը և Հարավային Կորեան Ճապոնական և Դեղին ծովերում սկսել են համատեղ զորախաղեր: BBC-ը նշում է, որ ռազմածովային վարժանքի նպատակն ուժի ցուցադրությունն է Հյուսիսային Կորեային, որն այս տարվա մարտին խորտակել էր հարավկորեական ռազմանավը: Իր հերթին, ԿԺԴՀ-ի իշխանությունները խոստացել են հարավային հարևանի և նրա դաշնակցի սադրանքներին պատասխանել “միջուկային հարվածով”: Փհենյանում կարծում են, որ Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի գործողություններն ագրեսիվ բնույթ ունեն և ԿԺԴՀ-ը կարող է թշնամիների ագրեսիվությանը պատասխանել միջուկային պատիժով:
Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ մինչև հուլիսի 28-ը շարունակվելիք ռազմավարժանքները զուտ պաշտպանական բնույթ են կրում: Զորաշարժերին մասնակցում են 20 ռազմանավեր և 200 ինքնաթիռներ:




























