Իրանի եւ միջնորդ երկրների «վեցնյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հարցում մոտեցումների մերձեցման գործում առանցքային դեր է խաղացել ռուսական կողմի առաջ քաշած փուլայնության եւ փոխադարձության սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի եւ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի արտգործնախարարների եւ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ ունեցած հանդիպման ավարտին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հարցով ինտենսիվ եւ առարկայական բանակցություններ են տարվել եւ էական առաջընթաց է արձանագրվել։ Կողմերը մանրամասն դիտարկել են առկա խնդիրների շուրջ քաղաքական լուծումներ եւ տեխնիկական հանգուցալուծումներ գտնելու փոխզիջումային հնարավոր տարբերակները։ Լավրովը սիրով նկատել է, որ վերջին ժամանակներս կողմերի մոտեցումները գրեթե բոլոր չլուծված խնդիրներում էականորեն մերձեցել են, եւ դրանում առանցքային դեր է խաղացել ռուսական կողմի առաջ քաշած փուլայնության ու փոխադարձության սկզբունքները, որոնք դրվել են երկխոսության հիմքում։ Լավրովը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։




























