Հուլիսի 25-ին, կեսօրից հետո, Թայլանդի մայրաքաղաքի կենտրոնում, ավտոբուսի կանգառում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 11 մարդ վիրավորվել է: АP-ը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների լրացուցիչ քվեարկության ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Բանգկոկում, այս տարվա ապրիլի սկբից արտակարգ դրություն է հայտարարված` կապված "կարմիրշապիկավորների" հակակառավարական շարժման գործողությունների հետ: Ավելի ուշ արտակարդ դրության ռեժիմը տարածվեց Թայլանդի 75 նահանգներից 23-ում:
Exit-polls-երի տվյաներով լրացուցիչ ընտրություններում հաղթում է իշխող` Դեմոկրատական կուսակցությունը:




























